Ոստիկանները փրկել են Քուռ գետը նետված տղամարդուն

Վրաստանի պարեկային ոստիկանության աշխատակիցները փրկել են կամրջից Քուռ գետն իրեն նետած տղամարդուն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի ՆԳՆ-ն:

Դեպքը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան, այդ մասին ահազանգ է ստացել «112» ծառայությունը:

Ոստիկանության աշխատակիցները տեղ հասնելով դեպքից րոպեներ անց, կարողացել են ջրից դուրս բերել տղամարդուն՝ ցուցաբերելով առաջին օգնություն:

Շտապ օգնության բրիգադը նրան հասցրել է հիվանդանոց: Նշվում է, որ տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում: