Վրաստանի հայկական դպրոցի ուսուցչուհին դիմում է ՀՀ կրթության նախարարին

Վրաստանի Մառնեուլիի շրջանի Դամիա գյուղի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լյուդմիլա Բադալյանը (Նալբանդյան) դիմում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: Ստորև ներկայացնում ենք դիմումն՝ անփոփոխ.

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարգելի՛ նախարար Արայիկ Հարությունյան

Ձեզ դիմում է Վրաստանի Հանրապետության Մառնուլի շրջանի Դամիա գյուղի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լյուդմիլա Բադալյանը (Նալբանդյան)։

Վրաստանում անց են կացվում դասընթացներ և քննություններ բոլոր առարկաներից՝ բացի հայոց լեզվից։ Մեր աշխատանքը վտանգի տակ է։

Ես դիմում եմ Վրաստանի հայոց լեզվի բոլոր ուսուցիչների անունից. կազմակերպեք դասընթացներ, քննություններ, մենք էլ սերտիֆիկատացվենք, լիարժեք աշխատենք։ Հույս ունեմ,որ կօգնեք մեզ մեր հայրենանվեր գործը շարունակենք։

Հարգանքներով՝ Լ. Բադալյան (Նալբանդյան)»: