Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը Փոկա գյուղի մոտակայքում է

Այսօր առավոտյան Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 06:19-ին:

Ըստ Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի՝ 3.1 բալ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նինոծմինդայից 24 կիլոմետր հյուսիս-արևելք՝ Փոկա գյուղի մոտակայքում: