Վրաստանում ռեստորանների այցելուների քանակը նվազել է 70%-ով

Կորոնավիուսով պայմանավորված ճգնաժամի ֆոնին Վրաստանի ռեստորաններում այցելուների հոսքը նվազել է 70 տոկոսով,- այս մասին «Ֆորմուլա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի գաստրոզբոսաշրջության ասոցիացիայի ղեկավար Քեթի Խվիչիձեն:

Ասոցիացիայի տվյալներով՝ մինչ այս պահը շարունակում է փակ մնալ ռեստորանների ուղիղ կեսը: Ամենաբարդ իրավիճակում են հայտնվել այն ռեստորանները, որոնք նախատեսված են հատուկ զբոսաշրջիկների համար, օրինակ, գինու բարերը:

Բացի այս, մեծ վնաս են կրում ռեստորաններն ու բանկետային դահլիճները, որտեղ նշում էին հարսանիքներ, ծնունդներ և այլն: Նշեենք՝ 10-ից ավելի մարդկանց կուտակումը միջոցառումներին արգելված է մինչև հուլիսի 15-ը:

«Շատ մեծ խնդիր կա նաև վարձակալման հետ կապված: Շատերը նվազեցրել են գները, ոմանք առհասարակ հրաժարվել են որևէ տեսակի բանակցություններից, սա ևս հարված է ոլորտի համար»,- ասել է Խվիչիձեն:

Վրաստանում վերաբացվել են ռեստորաններն ու հյուրանոցները