Ե՞րբ տեղի կունենան ուսուցիչների քննությունները. ԿԳ նախարարության հայտարարությունը

Վրաստանի ԿԳ նախարարության տեղեկատվությամբ՝ գործող («պրակտիկոս») ուսուցիչների համար քննությունները հետաձգվել են և տեղի կունենան աշնանը, իսկ հուլիսին քննություն հանձնել կկարողանան ուսուցիչ դառնալու հավակնորդները և «փնտրողի» կարգավիճակ ունեցող ուսուցիչները:

Հուլիսի 22-ից հուլիսի 30-ը քննություն կանցկացվի ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցողների և «փնտրողի» կարգավիճակ ունեցող ուսուցիչների համար: Այսպիսի մոտ 12 հազար դիմորդ կա:

  • Գործող ուսուցիչները, որոնք մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ներառյալ գրանցվել են ուսուցիչների քննություններին, հնարավորություն կունենան աշնանը հանձնել համապատասխան առարկայական և մասնագիտական քննությունները:
  • Գործող այն ուսուցիչները, որոնք հաստատել են առարկայական և մասնագիտական իրավասությունները և նրանց կարգավիճակը բարձրացնելու համար պակասում է 1-5 կրեդիտ, իրավունք կունենան անցնել թրեյնինգ-մոդուլ առարկայական կամ մասնագիտական ուղղությամբ, որպեսզի  կրեդիտ-բալերը լրացվեն մինչև 19 կրեդիտ:
  • Գործող այն ուսուցիչները, որոնք 2020 թվականի աշնանը չեն կարողանա առարկայական և մասնագիտական ունակությունների քննությանը բարձրացնել կարգավիճակը, դպրոցի աշխատակազմը նրանց հետ աշխատանքային պայմանագիրը կերկարաձգի մինչև 2020-2021 թվականի ուսումնական տարվա ավարտը:
  • Ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցողները և «փնտրողի» կարգավիճակ ունեցող ուսուցիչներին հնարավորություն կտրվի 2020 թվականի հուլիսի 22-ից հուլիսի 30-ը ներառյալ հանձնել քննությունները:

Ուսուցիչների քննությանը պահպանված կլինեն բոլոր այն հանձնարարականները, որոնք մշակվել են Առողջապահության նախարարության կողմից:

Քննական կենտրոններ կբացվեն Բաթումիում, Փոթիում, Զուգդիդիում, Օզուրգեթիում, Քութաիսիում, Ախալցիխեում, Գորիում, Թբիլիսիում, Ռուսթավիում և Թելավիում: