Դատավոր Զվիադ Ցեկվավան գիշերվա ժամը 02:00-ին հրապարակել է իր որոշումը հուլիսի 26-ին Թբիլիսիի քաղաքային խորհրդի դիմաց ձերբակալված երեք ցուցարարի՝ Լաշա Դգեբուաձեի, Սանդրո Սեխնիաշվիլիի և Մարինե Նանավայի գործերով։ Նրանք մեղադրվում են վիրավորական պաստառներով բողոքի ակցիա անցկացնելու համար։
Դատավորը գործի քննությունը սկսել է հուլիսի 28-ի ուշ երեկոյան՝ ժամը 22:00-ի սահմաններում և ավելի քան չորս ժամ լսել է կողմերին և վկաներին` նախքան որոշում կայացնելը:
Ի վերջո որոշել է Լաշա Դգեբուաձեին դատապարտել 10-օրյա վարչական կալանքի, իսկ Սանդրո Սեխնիաշվիլին և Մարինե Նանավան պետք է 5000 լարի տուգանք վճարեն։
Եթե գիշերվա ընթացքում այս գործերով դատավորը վճիռ չկայացներ, վարչական կալանքի 48 ժամը կլրանար, և Ներքին գործերի նախարարությունը պարտավոր կլիներ ազատ արձակել նշված ցուցարարներին։