Երեկվա օրը համառոտ. հոկտեմբերի 12

Եվրախորհրդի տվյալներով՝ Վրաստանի օկուպացված տարածքներում տրված ռուսական անձնագրեր ունեցողները չեն կարողանա Շենգենյան վիզա ստանալ և հատել եվրոպական սահմանները։

Շուախևիի մունիցիպալիտետի Չիրուխ լեռան վրա նախատեսվում է կառուցել երկգծանի զիփլայն, որի համար Աջարիայի բյուջեից հատկացվել է ավելի քան 6 մլն լարի։

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) վիճակագրության համաձայն, Վրաստանում ընտանեկան բռնության փաստով 2022 թվականի հունվարի 1-ից օգոստոսն ընկած ժամանակահատվածում 5 827 քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել երկիրը չլքելու մասին ստորագրությունը։

Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) հրապարակած կրթական ոլորտի զեկույցի համաձայն, որը բացահայտում է էթնիկ փոքրամասնությունների և սոցիալապես խոցելի խմբերի մարտահրավերները, 2021-2022 թվականներին ոչ վրացալեզու դպրոցները կազմում են Վրաստանի պետական դպրոցների 10 տոկոսը։

2022 թվականի սեպտեմբերին խաճապուրիի ինդեքսը շարունակել է աճի միտումը և հասել 6,30 լարիի, տեղեկանում ենք ISET հետազոտական ​​ինստիտուտի մշակած «Խաճապուրի ինդեքս»-ից:

TBC Capital-ի մակրոոլորտային հետազոտության համաձայն՝ միգրանտների 30 տոկոսը Վրաստանը կլքի 2023 թվականին։

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում Վրաստանը 178 ձայնով երկրորդ անգամ ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 2023-2025 թվականների ժամանակահատվածի համար։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է Հարավային Կովկասում Եվրոպական ներդրումային բանկի (EIB) տարածաշրջանային ներկայացուցիչ Մաչեյ Չուրային։

Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն մեկնել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել։ Հոկտեմբերի 12-13-ը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի կունենան դաշինքի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը։

Վրաստանի Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի Ծալենջիխայի մունիցիպալիտետում այրվել է ընդդիմադիր քաղաքապետ Գիա Խարչիլավայի մեքենան:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, առաջիկա մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքում կիրականացվեն մի շարք կարևոր նախագծեր, այդ թվում կավարտվեն Վակեի այգու վերականգնման աշխատանքները, կսկսվի Վերայի այգու և ֆիլհարմոնիայի հարակից տարածքի վերականգնման-վերանորոգման գործընթացը:

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիան արձագանքել է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ գործողությունների ուժերի մասնակցությամբ Վրաստանում անցկացվող «Կովկասյան արծիվ 2022» համատեղ վարժանքներին։

Թբիլիսիի պետական ​​համալսարանի ուսանողները ևս մեկ բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով փոխել ռեկտորի ընտրության կարգը։