Երեկվա օրը համառոտ. հոկտեմբերի 18

Վրաստանի խորհրդարանը չկարողացավ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին պաշտոնանկ անել իմպիչմենտի միջոցով:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանում իր պաշտոնանկության քննարկմանն ընդառաջ վետո է դրել իշխանության նախաձեռնած «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագծի վրա: Զուրաբիշվիլին դադարեցրել է Օթար Փարցխալաձեի Վրաստանի քաղաքացիությունը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդդիմության շարքերում եղած ժամանակ մեկ տոկոս վարկանիշ է ունեցել:

«Մենք չենք կարող եվրոպամետ վրացիների 80 տոկոսին մենակ թողնել առևանգված ռեժիմի դեմ պայքարում», X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը:

Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել Վրաստանի իշխանության կողմից նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկության ընթացակարգի վերաբերյալ։

Վարկային գործունեության դինամիկայի և հայտարարված քաղաքականության համաձայն՝ Վրաստանի ազգային բանկը որոշել է չապահովված սպառողական վարկերի առավելագույն մարման ժամկետը հասցնել մինչև 4 տարի։

Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները ապօրինաբար Վրաստանի երկու քաղաքացու են ձերբակալել:

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Բոլնիսիի մունիցիպալիտետի Նախիդուրի գյուղում 8-րդ դասարանցին երեխա է լույս աշխարհ բերել:

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Ադրբեջանը Վրաստան է արտահանել 1,7 մլրդ խմ գազ: