Երեկվա օրը համառոտ. հունվարի 10

Վրաստանի «Հետաքննող լրագրողների միություն» ifact.ge-ի փոխանցմամբ, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի կնոջ՝ Նատալյա Մոծոնելիձեի ղեկավարած «Պետական ​​և մասնավոր համագործակցություն» (PPP) գործակալությունը չի կատարել իր առջև դրված գործառույթները, ըստ որոնց` պետք է երկրի համար հաջող և շահավետ ներդրումներ ներգրավեր։

Ամերիկա արտագաղթած նախկին ռազմական վետերանները և իրավապահ մարմինների ներկայացուցիչները նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ պահանջելով ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի կյանքը փրկելու համար։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) ղեկավար Գոգիտա Թոդրաձեի խոսքով, 2024 թվականին մարդահամարի նախապատրաստման համար գործակալության բյուջեով նախատեսված է մոտ 6,5 մլն լարի։

«Վրացական երկաթուղիներ»-ի 100 տոկոս բաժնեմասը «Գործընկերության հիմնադրամից» փոխանցվել է անմիջապես Վրաստանի կառավարությանը:

Վրացական որոշ ավանդույթներ և ծեսեր ստացել են ոչ նյութական մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանի գարնանային նստաշրջանի շրջանակներում պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնի:

Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության փոխանցմամբ, իտալական հանրահայտ The Good Life ամսագիրը ծավալուն հոդված է հրապարակել Թբիլիսիի մասին։

TBC Capital-ի գլխավոր տնտեսագետը շաբաթական թարմացված զեկույցն է հրապարակում, որտեղ նշվում է, որ վրացական լարին այս պահին իր առավելագույնի մակարդակին է հասել։

EastFruit տեղեկատվական-վերլուծական ընկերության տվյալներով, 2022 թվականի դեկտեմբերին Վրաստան կարտոֆիլի ներմուծումն աճել է 5260 տոկոսով, իսկ սոխինը՝ 65 տոկոսով։

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի խոսքով, 2022 թվականի վերջին 11 ամիսների տվյալներով՝ Վրաստանի տնտեսությունն աճել է միջինը 10 տոկոսով:

Վրաստանի կառավարության հաստատած «Տեսլական 2030. Վրաստանի զարգացման ռազմավարություն» փաստաթղթի համաձայն, ոստիկանության ծառայողների միջին աշխատավարձը կավելանա 625 լարիով, իսկ 2030 թվականին կդառնա 2 060 լարի: