Երեկվա օրը համառոտ. հունվարի 10

Ռուսամետ և բռնի գործողություններով հայտնի «Ալտ-Ինֆո»-ի անդամները հավաքվել են քաղաքացիական ակտիվիստ Նատա Փերաձեի տան դիմաց:

Վերջին շաբաթվա տվյալներով՝ Վրաստանում շրջում է հիմնականում «խոզի գրիպ» վիրուսը:

Համընդհանուր առողջապահական ծրագրով համապատասխան կատեգորիայի կամ կարգավիճակի քաղաքացիներն ամբողջ տարվա ընթացքում կստանան քրոնիկական հիվանդությունների դեղամիջոցներ՝ ամբողջական ֆինանսավորմամբ։

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին չի մասնակցել Թբիլիսիի քաղաքային դատարանում կայացած դատավարությանը:

Եվրամիությունը և տասնյակ երկրներ, այդ թվում՝ Վրաստանը, համատեղ հայտարարություն են հրապարակել՝ դատապարտելով Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների փոխանցումը Ռուսաստանին։

Վերջին մեկ ամսվա տվյալներով՝ վրաց-թուրքական «Սարփի», վրաց-հայկական «Սադախլո», վրաց-թուրքական «Վալե», վրաց-հայկական «Նինոծմինդա» և վրաց-ռուսական «Կազբեգի» մաքսակետերում օրենքի խախտմամբ մեծ քանակությամբ չհայտարարագրված ծխախոտ ներմուծելու փորձեր են կանխվել:

Վրաստանյան քաղաքացիական կազմակերպությունների մի մասը դրական է գնահատում Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարման կառավարության ծրագրի հաստատումը, սակայն նշում է, որ ծրագրի բովանդակությունը մի քանի ուղղություններով հստակեցման կարիք ունի։

Ընթացիկ ամսից մայրաքաղաք Թբիլիսիի բոլոր պետական մանկապարտեզների 11 հազար 188 աշխատակիցները 15 տոկոսով բարձր աշխատավարձ կստանան:

Վրաստանի Իմեթեթիի շրջանի Տկղիբուլիի ջրամբարի երեք կղզիներ աճուրդով վաճառվել են ավելի քան 3 միլիոն լարիով (1,1 միլիոն դոլար):

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Մառնեուլիում շանը ծեծելով սպանած տղամարդուն։

Շվեդիան Վրաստանին 5 միլիոն կրոնի (485 հազար ԱՄՆ դոլար) չափով օգնություն կտրամադրի: