Երեկվա օրը համառոտ. մարտի 22

Թբիլիսիի մեքենաների տեխզննման կենտրոներից մեկում անսարք մեքենաների սեփականատերերին գումարի դիմաց տեխզննման վկայականներ են տրվել:

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի Շահումյան գյուղի ներքին ճանապարհների կառուցման համար երրորդ անգամ մրցույթ է հայտարարվել։ 

Հանրային հեռարձակողի 11 հոգանոց հոգաբարձուների խորհրդի երեք անդամների ժամկետը լրանում է: 

Եվրոպական խորհուրդը մարտի 21-ին Բրյուսելում ԵՄ անդամ երկրների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովի առաջին աշխատանքային օրվա ավարտին եզրակացություն է հրապարակել, որը վերաբերում է մի շարք հարցերի, այդ թվում՝ Եվրամիության ընդլայնմանը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սպորտային հաջող գործունեության համար վրացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Իլիա Թոփուրիային պարգևատրել է Պատվո շքանշանով։

2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանի տրանսպորտային միջանցքով բեռնատարների տար անցումից եկամուտն աճել է։

Վրաստանի ֆուտբոլի հավաքականը «Դինամո Արենա»-ում Եվրո-2024-ի որակավորման փուլի կիսաեզրափակչում 2:0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի հավաքականին։

Կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով ձերբակալվել է 46-ամյա տղամարդ։ ՆԳՆ-ի տեղեկություններով՝ նա սառը զենքով վիրավորել է կնոջ ազգականին՝ 14-ամյա անչափահասին։