Երեկվա օրը համառոտ. մայիսի 18

Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով, կառավարությունը բանակցություններ է վարում ԵՄ մի քանի երկրների հետ՝ Վրաստանի քաղաքացիներին օրինական ժամանակավոր աշխատանքի ընդունելու վերաբերյալ։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այն հայտարարությանը, թե կառավարությունը դեռևս հավանություն չի տվել մայիսի 31-ին Բրյուսել իր այցին։

Վրաստանի 100-ից ավելի հասարակական կազմակերպություններ (ՀԿ) հայտարարություն են տարածել` պնդելով, որ «Վրաստանի իշխանությունների կողմից Թբիլիսի-Մոսկվա թռիչքների թույլտվությունն ուղղակի դիվերսիա է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու դեմ»:

Թբիլիսիի քաղաքային դատարանը 8 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտել 12-ամյա աշակերտի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած ֆուտբոլային մարզչին։

Վրաստանի կառավարությունը մեկ ամսով երկարացրել է Անակլիայի նավահանգստում ներդրողների առաջարկների ընդունման ժամկետը:

«Transparency international-Վրաստան» միջազգային հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Էկա Գիգաուրիի խոսքով՝ Վրաստանում մեդիամիջավայրը տարեցտարի վատանում է։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանն արձագանքել է Վրաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցությունը վերականգնելու և վիզային ռեժիմը հանելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը։

Գորիի «Գորմեդ» կլինիկայում ջրծաղիկի բարդացումից 4-ամյա երեխա է մահացել: Ընտանիքի անդամների պնդմամբ՝ կլինիկայում երեխային ժամանակին չեն օգնել։

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին դատական ​​հայց է ներկայացրել ընդդեմ BBC-ի։

Վրաստանի դատախազության հաղորդմամբ, Խաշուրիի շրջանային դատարանը միանձնուհու նկատմամբ խմբակային բռնաբարության և ավազակային հարձակման մեղադրանքներով` հանցագործներին դատապարտել է 20-ական տարվա ազատազրկման։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ, տեղեկացնում է Վրաստանի խորհրդարանը։

Վրաստանում հունիսի 1-ից գործատուն պարտավոր է հնարավորություն ստեղծել, որ աշխատողը ստիպված չլինի ձեռքով ծանր բեռներ բարձրացնել։

Վրաստանի հետ վերականգնված օդային հաղորդակցությունից հետո տուրօպերատորներն արդեն սկսել են էքսկուրսիաներ կազմակերպել:

Վրաստանում կաթի արտադրությունը նվազել է, իսկ մսի ու ձվի արտադրությունն աճել է:

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների համաձայն, 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստան է ներմուծվել 25,5 հազար դոլարի թարմ ձմերուկ, սեխ և պապայա:

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է մայիսի 17-ին Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամների ընտրության քվեարկությանն ընդդիմադիր մի քանի պատգամավորների մասնակցությանը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրախորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած ընդհանուր բանավեճում ասել է, որ Եվրամիությանն անդամակցելը Վրաստանի կառավարության թիրախային կողմնորոշումն է։

Թբիլիսիի մետրոպոլիտենի «Ախմետելիի թատրոն», «Վարկեթիլի» և «Դիդուբե» կայարաններում կտեղադրվեն նոր, ավելի նեղ պտտաձողեր` վճարելու և մետրոպոլիտեն մուտք գործելու համար, այսօր տեղեկացրել է Կախա Կալաձեն` նշելով, որ «Վրաստանի միկրոէլեկտրոնիքս» ընկերության հետ համապատասխան պայմանագիրն արդեն ստորագրվել է։