Երեկվա օրը համառոտ. սեպտեմբերի 14

Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարարության հրամանով 2022-2023 ուսումնական տարվանից վրաստանյան դպրոցներում մի շարք փոփոխություններ են նախատեսված: «Ալիք Մեդիան» համառոտ ներկայացնում է այն փոփոխությունները, որոնք կգործեն արդեն սեպտեմբերի 15-ից:

ԿԳ նախարարի հրամանագրով 2022-2023 ուսումնական տարվանից առաջին դասարանում շախմատի դասավանդումը պարտադիր է դառնում:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով՝ Ուկրաինայի պատերազմից քաղած դասն այսուհետ գործընկերների պնդումներին ականջալուր լինելն է․ նրանք ասում էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կանգ չի առնի:

«Վրաստանում անցկացված «Արժանի գործընկեր 2022» զորավարժությունների ժամանակ ՆԱՏՕ-ն Եվրոպայից ծանր զինտեխնիկա է տեղափոխել Վրաստան», — ռուսական «ՌԻԱ Նովոստի» պարբերականին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է գաղտնալսման մասին օրենքի փոփոխված նախագիծը, որին վետո է դրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Վրաստանի ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալների համաձայն, այս տարվա առաջին յոթ ամիսներին Վրաստանում գրանցվել է բռնաբարության 96 դեպք, որից բացահայտվել է 61-ը։

Թբիլիսիի քաղաքապետարանը «Սպորտը ավագ սերնդի համար» նախագծի շրջանակներում սկսում է մայրաքաղաքի լողավազաններից և ֆիթնես կենտրոններից անվճար օգտվել ցանկացող 60 տարեկանից բարձր քաղաքացիների գրանցումը։

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով, 2022 թվականի երկրորդ եռամսյակում գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման ավելի քան 1 մլն 064 հազար 047 դեպք, մեծ մասը՝ 586 հազար 534-ը, տեղի է ունեցել մայրաքաղաք Թբիլիսիում։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, այս տարվա օգոստոսին Վրաստանում գների մակարդակի աճի տեմպերը համեմատաբար նվազել են, թեև այն դեռ բարձր մակարդակի վրա է։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կհատկացվի 80 մլն լարի (28 մլն դոլար)՝ տարեկան կազմելով 2 հազար 975 մլն լարի (1053 մլն դոլար)։

Մրցակցության գործակալության ղեկավար Իրակլի Լեկվինաձեն պարզաբանել է, որ վառելիքի համեմատաբար փոքր ընկերություններն ունեն նույն որակի վառելիքը, ինչ շուկայում հինգ խոշոր ընկերությունները՝ «Վիսոլը», «Գալֆին», «Լուկօյլը», «Սոկարը» և «Ռոմպետրոլը»։

Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի փոխնախարար Թամիլա Բարկալայայի խոսքով՝ առաջին փուլում սոցիալական աշխատանքով զբաղվելու ցանկություն է հայտնել 60 հազար քաղաքացի:

Եվ վերջում՝ Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն սակարկությունների արդյունքում 1 դոլարի արժեքը դարձել է 2,8299 լարի։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 2,8327 լարի։