Երկրաշարժ Վրաստանում․ էպիկենտրոնը Նինոծմինդայում է

Այսօր ժամը 07:18-ին երկրաշարժ է գրանցվել Վրաստանում՝ էպիկետրոնը Նինոծմինդայի Սաթխա գյուղում։

Երկրաբանական գիտությունների ինստիտուտի և սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ: