Աջարիայում կարմիր ձյուն է եկել

Բարձր  լեռնային Աջարիայում կարմրավուն ձյուն է տեղացել: Պատճառը հյուսիսային Աֆրիկայի և մերձավոր Արևելքի երկրներում ավազային փոթորիկներն են: Ոչ սովորական երևույթի կադրերը հրապարակել է ֆեյսբուք սոցիալական ցանցում:

Ինչպես օդերևութաբաններն են բացատրում, մանր ավազը ոչ միայն տեղումների հետ է խառնվում՝ գունավորելով ձյունը, այլև կախվում է երկնքում: Նախօրեին Վրաստանի մի քանի շրջաններում երկինքը դեղին ծխով էր լցվել, իսկ ուրբաթ մայրաքաղաք Թբիլիսիում ավազոտ անձրև էր տեղացել: Հայտի է, որ գունավոր ձյուն է տեղացել նաև Օդեսայի մարզում, Մոլդովայում, Սոչիում: Մոլդովայի հարավում ձյունը դեղնանարնջագույն է եղել, իսկ Օդեսայում դեղին և վարդագույն տեղումներ են գրանցվել:

Հյուսիսային Աֆրիկայում բարձրացած փոթորիկի հետևանքով առաջացած ավազն ու մանր փոշին  սևծովյան տարածաշրջան են հասել հզոր օդային հոսանքներով:

Օդերևութաբանները վստահեցնում են՝ երևույթը վտանգավոր չէ. Ավազն ու փոշին անհարմարություն են պատճառում այն տարածաշրջաններում, որ փոթորիկներ են, տուժում են հատկապես Կրետե կղզու և Հյուսիսային Աֆրիկայի բնակիչները:

Թողնել պատասխան