Վրաց ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

Վրաց ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը  այս շաբաթ կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Ռուսիո պատրիարքության տիտղոսի վերականգնման 100-ամյակին նվիրված միջոցառմանը։

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ներկայացուցիչը հրավերը Իլիա 2-րդին է փոխանցել մեկ շաբաթ առաջ։

Հայտնի է, որ պատվիրակությունը, որի կազմում են բարձրագույն հիերարխիայի 3 հոգևորականներ, կգլխավորի Ախալցիխեի, Տաո-Կլարջեթիի և Լազեթիի մետրոպոլիտ Թեոդոր Ճուաձեն:

Նշվում է, որ Իլիա 2-րդը առողջական խնդիրների  պատճառով չի մեկնի միջոցառմանը:

Թողնել պատասխան