Առանց ակցիզի 700 շիշ կոնյակ է առգրավվել

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը Վրաստանի քաղաքացու է ձերբակալել՝ առանց ակցիզի կոնյակի իրացման մեղադրանքով:

Իրավապահները հայտնաբերել և առգրավել են «Սարաջիշվիլի» կազմակերպության 700 շիշ «David» կոնյակ, որոնք ըստ քննության՝ մեղադրյալն առանց հարկերի վճարման իրացրել է Վրաստանի տարածքում: Քրեական գործ է հարուցվել՝ ակցիզի ենթակա ապրանքն  առանց ակցիզի արտադրելու, պահելու, իրացնելու և տեղափոխելու հոդվածով, մեղքն ապացուցվելու դեպքում բնակչուհուն 4-6 տարվա ազատազրկում է սպասվում:

Թողնել պատասխան