Իվանիշվիլի. «Տնտեսության ծավալները կարող են կրկնապատկվել»

Եթե ճիշտ ընտրություն կատարենք կառավարության հարցում եւ գնանք միեւնույն ուղղությամբ, ապա 7-8 տարվա ընթացքում տնտեսությունը կրկնապատկելու լուրջ հնարավորություն ունենք,֊ այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին

«հանդիպումներ տարածաշրջանային ԶԼՄ-ների հետ» ծրագրի շրջանակներում։ Ռաճա֊Լեչխումիում եւ Ներքին Սվանեթիի բնակիչների հետ հանդիպման ընթացքում: 7-8 տարվա ընթացքում տնտեսության կրկնապատկումը շատ ռեալ է, եթե որեւէ դժբախտություն կամ ճգնաժամ տարածաշրջանում տեղի չունենա: Տնտեսական աճը պետք է արձանագրվի եւ Վրաստանը պետք է պահպանի դրա տեմպերը, ինչը Վրաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատ ավելի բարձր է։ Եթե պահպանենք այն, ինչ ունեցել ենք վերջին 4 տարիների ընթացքում եւ կատարենք ճիշտ ընտրություն, ապա առավելագույնը 10 տարվա ընթացքում տնտեսությունը կկրկնապատկվի»,֊ հայտարարել է Իվանիշվիլին:

Թողնել պատասխան