Կվիրիկաշվիլի. Հայաստանի հետ կապված ենք ազգամիջյան ամուր կապերով

Վրաստանի համար Հայաստանը  երկիր է,  որի հետ մեզ կապում են բարիդրացիական բազմադարյա ավանդույթներ և ամուր ազգամիջյան կապեր: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին` հայ գործընկեր Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո:

Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել  Կարապետյանին` այցի համար:

«Ցանկանում եմ ջերմորեն ողջունել իմ հյուրին և ընկերոջը: Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցանք  քննարկել մի շարք հետաքրքիր հարցեր` մեր երկրների հարաբերությունների ապագա զարգացման վերաբերյալ: Մենք կարծում ենք, որ կկարողանանք ձևավորված հարաբերությունների միջոցով կարևոր ներդրում ունենալ Վրաստանի և Հայաստանի միջև ջերմ հարաբերությունների հետագա զարգացման գործում:  Մենք բարձր մակարդակի հանդիպումների և երկու երկրների ոլորտային սերտ համագործակցության պայմանավորվածություններ ձեռք բերեցինք»,- նշել է Կվիրիկաշվիլին:

Ըստ վարչապետի` 2017 թվականը յուրահատուկ է, քանի որ նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը:

ՀՀ վարչապետը հանդիպել է  նաև Վրաստանի նախագահին: Այցի երկրորդ օրը ծրագրվում է հանդիպում գործարար ոլորտի  ներկայացուցիչների հետ:

Թողնել պատասխան