Մենք ուզում ենք արագ զարգացում. Դիմիտրի Քումսիշվիլի

«Մենք ուզում ենք արագ զարգացում, երկրի տնտեսական աճի խթանում»,-նման հայտարարություն է արել  Վրաստանի փոխվարչապետ, Տնտեսության և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին` «Կառավարության դերը տնտեսական աճի հասնելու  հարցում» միջազգային գիտաժողովի ընթացքում:

Վարչապետը գիտաժողովին մասնակցելու համար  շնորհակալություն է հայտնել  Նորվեգիայի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ, պրոֆեսոր Էրիկ Րայներտին,  ասելով.  «Մեզ համար կարևոր է այն գիտելիքն ու փորձը, որ այստեղ է բերել պրոֆեսորը:  Եվ ահա, այս օրերին մեզ հետ կիսվում են, թե ինչպես զարգացնենք մեր տնտեսությունը,  որովհետև դա մեծ կարևորություն ունի:  Մենք ուզում ենք, որ զարգացումը բավականին արագ ընթանա` ապահովելով երկրի տնտես  ական աճը»:

Թողնել պատասխան