Ուկրաինան ցանկանում է Կովկասյան երկրների հետ նոր համաձայնագիր կնքել` կրթական ոլորտում

Այս մասին  «Ալիք»  մեդիային տեղեկացրել է   Վրաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնակատարը ` «Հայարտուն»  կենտրոնում Ուկրաինայի Տերնոպոլի Ազգային Տնտեսագիտական համալսարանի` Երևանի մասնաճյուղի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:13249357_1025888184172734_882268365_nՈւկրաինայի Տերնոպոլի Ազգային Տնտեսագիտական համալսարանը (հիմնվել է 1966թ.), որ  այդ երկրի  IV-րդ`  այսինքն բարձրագույն կարգի հավատարմագիր ունեցող պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից  է,  արդեն  15 տարի է մասնաճյուղ է բացել Երևանում:  Հարավային Կովկասի տարբեր երկրներից, մասնավորապես Վրաստանից այստեղ ուսում են ստանում հարյուրավոր  ուսանողներ:  Վրաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնակատար Գիորգի Նազարովը  նշում է, որ ուսումնական այս հաստատությունը ստեղծման օրվանից լուրջ  առաջընթաց է գրանցել, և դա նաև այն պատճառով, որ  Վրաստանում և Հայաստանում Ուկրաինայի դեսպանատները աջակցում են մասնաճյուղի գործունեությանը:

13181112_1025889260839293_146022055_n«Սա Հարավային Կովկասում միակ ուկրաինական կրթական հաստատությունն է, որը և  մեծ դեր է կատարում: Դա գործում է երկու երկրների հետ  կրթական ոլորտում ունեցած համաձայնագրերի շրջանակում:  Սակայն վերջին տարիներին Հայաստանում ու Վրաստանում տեղի ունեցող բարեփոխումները խոսում են նոր համաձայնագրի ստորգրման  անհրաժեշտության մասին, որի շուրջ կողմերն արդեն աշխատում են:  Կարծում եմ` մենք առաջիկա տարիներին կստորագրենք այն, ինչը  հնարավորություն կտա աշխատել ավելի ինտենսիվ ու արդյունավետ`ապահովելով նաև  այս երկրների  կրթական ոլորտի զարգացումը»:

Թբիլիսահայ Խաչիկ Փափախչյանը վերջերս է ավարտել ուկրաինական համալասրանի  Երևանյան մասնաճյուղը և այսօր ուսումնական հաստատությունը ներկայացնում է  Վրաստանում:  Համալսարանի ուսանողները, որ  ներկայացել  էին ուկրաինական տարազով,   արդեն լավ ծանոթ են ուկրաինական պատմությանը,  մշակույթին և հանդիպմանը նրանք ներկայացրին ուկրաինական  ազգային երգեր:

Տերնոպոլի համալսարանի  Երևանյան մասնաճուղի ռեկտոր Սահակ Ղուդրատյանը նույնպես  կատարեց ուկրաինական երգեր, այնուհետև մեզ հետ զրույցում պատմեց համալասարանի գործունեության մասին.

13231061_1025888530839366_1994731752_n«Երևանյան մասնաճյուղը  գործում է 2001թվականց: Արդեն 15 տարի  լինելով Հայաստանում, այն իր կարևոր տեղն է զբաղեցնում ոչ միայն Հայաստանի, այլ նաև  տարածաշրջանի  կրթական ոլորտում:  Մենք ունենք ուսանողներ տարբեր երկրներից: Համալսարանում ուսում ստանալու համար գալիս են տարածաշրջանի  տարբեր երկրներից:  Մեր  շրջանավարտները  հեշտությամբ կարող են  ուսումը շարունակել նաև  Վրաստանի ցանկացած ԲՈՒՀ-ում:  Բավականին լուրջ ուսումնական հաստատություն ենք, և դրա մասին  փաստում է մեր դիպլոմը»:

13231072_1025888534172699_595601829_nՏերնոպոլի համալսարանի դիպլոմը ճանաչվում է աշխարհի ավելի քան 80 երկրում: Համալսարանի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով   ԲՈՒՀ-ի պաշտոնական էջ`www. eftneu.am հասցեով:

Թողնել պատասխան