Վրաստանի Առողջապահություն նախարարը` ոլորտի խնդիրների մասին

Վրաստանի Առողջապահություն նախարարը «Կվիրիս պալիտրա»-ի հետ զրույցում խոսել է ոլորտի խնդիրներից: Դավիթ Սերգեենկոն համաձայն է այն տեսակետի հետ, որ շատ հաճախ բժիշկները  հիվանդին դեղեր են նշանակում անհրաժեշտ քանակից  շատ: 

Եվ սա  այն դեպքում, երբ դեղերը բավականին թանկ արժեն:  Առողջապահության նախարարը  ընդգծել է, որ դեղորայքի բարձր գները իսկապես մեծ խնդիր է.

«Առողջապահության համակարգում դեղորայքի վրա ծախսվող գումարը  անցնում է  40-50 տոկոսի շեմը:  Մեր ծախսերը կրկնապատկվում են  հենց  հաճախ բժիշկների կողմից   անհրաժեշտ  քանակից   շատ դեղորայք դուրս գրելու պատճառով»,- ասել է Դավիթ Սերգեենկոն` միևնույն ժամանակ նախանշելով խնդրի լուծման ճանապարհները:

 «Առաջինը` դեղագործական կազմակերպությունների համար պետությունը պետք է  սահմանի  շահութահարկ, այսպիսով  որոշ սահմանափակումներ մտցնելով:  2-րդը`  պետությունը սուբսիդավորի  եւ  ժողովրդի  համար գնի  դեղորայք:  Եվ 3-րդը` պետությունը առավել ակտիվ պետք է վերահսկի ներմուծված եւ տեղական ապրանքի որակն ու շուկան` գրավիչ ու մրցակցային դարձնելով  շուկայի այլ մասնակիցների  համար», — հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարարը:

Նա վստահ է, որ վերջին կետով  մրցակցությունը կբերի  որակի   ապահովմանը: Նախարարը նաև նշել է, որ ոլորտում Վրաստանը կիրառում է տարբեր երկրներից վերցրած   լավագույն փորձը:

Սերգեենկոն հավաստիացրել է, որ  բարեփոխումների մեկնարկից  անմիջապես հետո նվազել է դեղորայքի գինը:

« Մինչ լաբորատորիա  հիմնելը, դեղագործական նոր կազմակերպությունների համար որոշ  սահմանափակումներ իրականացրինք: Դրանցից մեկն, օրինակ, վերաբերում է  Առողջապահության Համաշխարահային կազմակերպության(ԱՀԿ) ` որակավորումը հաստատող փաստաթղթի առկայությանը»:

Թողնել պատասխան