Numbeo տվյալների բազայի հաշվարկներով՝ Վրաստանն աշխարհում զբաղեցնում է 60-րդ տեղը հավի ձվի թանկությամբ։
Ուսումնասիրվել են մեկ տասնյակից ավելի ձվի (12 հատ) գները 101 երկրներում։
Վրաստանում ձվի գինը մոտ 2.46 դոլար է։
Ձվի գնի թանկությամբ Վրաստանը գերազանցում է իր բոլոր հարևաններին.
- Ադրբեջան (90-րդ տեղ)՝ $1.60;
- Ռուսաստան (88-րդ տեղ)՝ $1.66;
- Թուրքիա (72-րդ տեղ)՝ $2.10;
- Հայաստան (62-րդ տեղ)՝ $2.41;
- Վրաստան (60-րդ տեղ)՝ $2.46։
Աշխարհում ամենաթանկ ձվերը Շվեյցարիայում են՝ մեկ տասնյակի համար 7.72 դոլար, իսկ ամենաէժանը Հնդկաստանում՝ ընդամենը 89 ցենտ 12 հատի համար։