Գնահատման և քննությունների ազգային կենտրոնն (NAEC) սկսել է հրապարակել 2026 թվականի միասնական ազգային քննությունների նախնական արդյունքները։
Այս փուլում դիմորդները կարող են տեսնել իրենց միավորները հետևյալ քննական առարկաներից․
- Վրաց լեզու և գրականություն
- Պատմություն
- Քիմիա
- Կերպարվեստ և կիրառական արվեստ
- Քաղաքացիական կրթություն
- Օսերեն
Սեփական միավորն իմանալու համար դիմորդը պետք է մուտք գործի online.naec.ge կայքէջ և համապատասխան դաշտում նշի անձնական համարն ու ութանիշ գաղտնաբառը։
Անձնական էջում քննվողն հնարավորություն ունի տեսնելու իր աշխատանքի պատճենը և առանձին առարկայից ստացած նախնական, միավորը։
Առավելագույն և նվազագույն անցողիկ միավորներն ըստ առարկաների․
- Վրաց լեզու և գրականություն / Պատմություն / Օսերեն․ առաջադրանքի առավելագույն միավորը 60 է, իսկ նվազագույն անցողիկ շեմը՝ 15-ից ավելի միավոր։
- Քիմիա․ առաջադրանքի առավելագույն միավորը 63 է, նվազագույն անցողիկ միավորը՝ 16։
- Կերպարվեստ և կիրառական արվեստ․ առաջադրանքի առավելագույն միավորը 70 է, նվազագույն անցողիկ միավորը՝ 18։
- Քաղաքացիական կրթություն․ առաջադրանքի առավելագույն միավորը 60 է, նվազագույն անցողիկ միավորը՝ 16։
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի պարզաբանմամբ՝ վրաց լեզվի և գրականության, նաև պատմության քննություններում շեմը հաղթահարելու հնարավորությունը պահպանում է նաև այն դիմորդը, ում միավորն արդյունքների հավասարեցումից հետո կդառնա 15-ից ավելի։
Հաղթահարե՞լ է արդյոք դիմորդը նվազագույն շեմը, վերջնականապես պարզ կդառնա քննական արդյունքների հավասարեցման գործընթացի ավարտից հետո։