Մշակույթի նախարարության սոցցանցային էջում Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն հայտնել է, որ հրաժարական է տվել
Ռուխաձեի պարզաբանմամբ` որոշումը կայացրել է Իրակլի Կոբախիձեի հետ խորհրդակցությունից հետո, իսկ պատճառն առողջական վիճակն է։ Նրա խոսքով՝ իրեն անհրաժեշտ է անցնել բուժման «հատուկ կուրս»;
«Վարչապետի հետ խորհրդակցությունից հետո որոշում կայացրի թողնել մշակույթի նախարարի պաշտոնը։
Առողջական վիճակից ելնելով՝ ինձ անհրաժեշտ կլինի անցնել բուժման հատուկ կուրս, ինչի պատճառով չեմ կարողանա պատշաճ կերպով կատարել նախարարի պարտականությունները։ Մշակույթը մի ոլորտ է, որն առանձնահատուկ հոգատարություն և ուշադրություն է պահանջում։ Ցավում եմ, որ առողջական վիճակս թույլ չի տալիս պատշաճ ուշադրություն դարձնել այն գործին, որն այնքան շատ եմ սիրում և ինձ համար ամենաթանկն է։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել վարչապետին վստահության համար։ Շնորհակալություն կառավարության յուրաքանչյուր անդամի աջակցության և կողքիս լինելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր աջակցում էին մեր ձեռնարկումներին։ Հատուկ շնորհակալություն Մշակույթի նախարարության յուրաքանչյուր աշխատակցի աննկուն աշխատանքի և հավատարիմ ծառայության համար։
Մնում եմ ձեր երկրպագուն և մաղթում եմ հաջողություններ»,- ասված է հայտարարության մեջ։