Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Վերաքննիչ դատարանում ստորագրվել է նախկին պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի մեղքի խոստովանության համաձայնագիրը. Թբիլիսիի քաղաքային դատարանն ապրիլին նրան դատապարտել էր 10 տարի ազատազրկման՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և խոշոր չափերի «փողերի լվացման» մեղադրանքներով։
Ջուանշեր Բուրճուլաձեի հետ նույն գործով մեղադրյալներ էին նաև նրա աներորդին՝ Վասիլ Մխեիձեն, և Բուրճուլաձեի նախկին տեղակալ Գիորգի Խաինդրավան։
Նրանք նույնպես Վերաքննիչ դատարանում ստորագրել են մեղքի խոստովանության համաձայնագիրը։