Թբիլիսիում «Լիսի Մերեսթան» ռեստորանի մոտ սպանությունը տեղի է ունեցել։
Լրատվամիջոցների փոխանցած տեղեկությունների համաձայն՝ հարսանիքի ժամանակ սպանել են փեսայի եղբորը: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ մեղավորին ձերբակալելու համար։
Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ` հետաքննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը վերաբերում է կանխամտածված սպանությանը։