Աբխազիայում «Արևելյան» ուղղությամբ մոբիլիզացիոն վարժանքներ են անցկացվում

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Աբխազիայում, «Նագվալու» ռուսական պոլիգոնում դիպուկահար բրիգադների զորահավաքային զորավարժություններ են անցկացվում «Արևելք» օպերատիվ ուղղությամբ։

Դե ֆակտո ՊՆ-ի փոխանցմամբ,  այս զորավարժությունները կապ չունեն Ռուսաստանում սկսված զորահավաքի հետ և պատկանում են կանոնավոր զորավարժություններին, որոնք անցկացվում են պոտենցիալ թշնամու դեմ «աբխազական բանակին» պաշտպանությանը նախապատրաստելու համար։

Նշենք, որ օրեր առաջ Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան ստորագրել է «զինվորական ծառայության մասին հրամանագիր»: