Աբխազիայում գրանցվել է կորոնավարակի 202 նոր դեպք

Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայի դե ֆակտո կառավարության օպերատիվ շտաբը հայտարարել է, որ 683 թեսթից հաստատել է կորոնավիրուսի ևս 202  դեպք։ 

Շտաբի տվյալներով՝ վերջին երկու օրվա ընթացքում COVID-19-ից մահացել է 5 հիվանդ՝ 4-ը Գուդաուտայի ​​հոսպիտալում, 1-ը՝ Սոխումիի ռուսական զինվորական հոսպիտալում։ 

2020 թվականի գարնանից Աբխազիայում գրանցվել է կորոնավիրուսային 30924 դեպք և 447 մահվան դեպք։  

Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝  Վրաստանի օկուպացված այս շրջանում ապրում է մոտ 240 հազար մարդ։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր