Պատվաստման տեմպը նվազում է, իրավիճակը տագնապալի է. Ցերցվաձե

Վրաստանում պատվաստումների տեմպը նվազում է, զգալիորեն պակասել է պատվաստման համար դիմողների թիվը: Այս մասին հայտարարել է Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը Թենգիզ Ցերցվաձեն՝ նշելով, որ իրավիճակը գնալով ավելի տագնապալի է դառնում:

«Իրավիճակն ավելի ու ավելի տագնապալի է, քանի որ բնակչության վարքագծի առումով դրական միտում չկա։ Դեպքերի թիվն ավելանում է, համապատասխանաբար, մահացությունների թիվը ևս ավելանում է։ Եվ պատվաստման համար դիմողների թիվը ոչ միայն չի ավելանում, այլ նաև նվազում է»,- ասում է Թենգիզ Ցերցվաձեն։

Վրաստանում կորոնավիրուսի տարածման 5-րդ ալիքն է, այս պահի դրությամբ ամբողջությամբ պատվաստված է բնակչության ավելի քան 32%-ը։

Նախօրեին Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն հայտարարել էր, որ պարտադիր պատվաստման հարցը լուծում կստանա նոյեմբերին։