Ղազախստանում գտնվող վրացիներն օգնություն են խնդրում

Ղազախստանում գտնվող վրացիները օգնություն են խնդրում, այս մասին խոսում է Բաչանա Մելաշվիլին համացանցում իր տարածած տեսանյութում։

Նա նշում է, որ իր հետ միասին ևս 3 վրացի կա, չունեն սնունդ և չեն կարող տնից դուրս գալ։

«Մենք գտնվում ենք Ղազախստանում՝ Ալմաթում։ Հունվարի 9-ին պետք է դուրս գայինք երկրից, բայց չվերթները հետաձգվեցին։ Փաստացի 4 հոգով արգելափակված ենք այստեղ, չգիտենք ինչ կարող ենք անել, եթե ունեք որևէ ծանոթ Ալմաթում, խնդրում ենք տեղեկացրեք մեզ։ Սննդի առումով շատ վատ վիճակում ենք գտնվում, խանութներից ոչինչ գնել չենք կարող, տնից դուրս գալ չենք կարողանում, համացանցի հետ էլ խնդիրներ ունենք, եթե կարող եք որևէ կերպ օգնել, հուսով ենք ինչ-որ ձևով կկարողանաք կապնվել մեզ հետ», — ասում է Մելաշվիլին։

Նշենք, որ Ղազախստանում այժմ արտակարգ դրություն է հայտարարված։ Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, լուրեր էին տարածվել, որ ցուցարարները գրավել են երկրի ամենամեծ՝ Ալմաթիի օդանավակայանը։ Ղազախստանում, ի դեպ, ինտերնետն ամբողջովին արգելափակված է։

Հավաքական անվտանգության խորհուրդը հունվարի 5-ին որոշել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան:

Այնուամենայնիվ, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը երեկ հայտնել է, որ Վրաստան-Ղազախստան չվերթները դեռ շարունակվում են, չեն չեղարկվել՝ չնայած Ղազախստանում տիրող լարված իրավիճակին։

Տաթև Խոցանյան