Ջահերով երթ Թբիլիսիում՝ Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցի առթիվ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Այսօր՝ ապրիլի 23-ին Թբիլիսիի Իսանի թաղամասից Ավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որի բակում կանգնեցված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար, հատուցման ու ճանաչման կոչերով և հայրենասիրական երաժշտությամբ` վիրահայերն անցկացրեցին ավանդական դարձած ջահերով երթը։

Ջահերթի մասնակիցները մեծ ոգևորությամբ էին քայլում դեպի նպատակակետ, որոշները ջահեր էին պարզել, որոշները դրոշներ և պաստառներ։

Նշենք, որ վաղը՝ ապրիլի 24-ին, նախատեսվում է ցույց՝ Թուրքիայի դեսպանության առջև:
Կազմակերպության տարածած հայտարարության համաձայն՝
«📌 Հաշվի առնելով վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցած բազմաթիվ հանրահավաքների հետևանքով իրավապահ մարմինների ծանրաբերվածությունը, բացառության կարգով այս տարի, որոշվել է չեղարկել ֆիլհարմոնիայի հարակից տարածքից երթը և հավաքը անցկացնել անմիջապես Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում, որտեղ նաև կանցկացվի ցուցահանդես:
✅ Ժամը 12:00-ին Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում` Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ, կկատարվի բարեխոսական կարգ` ի հիշատակ հավատքի և հայրենիքի համար զոհված Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների։
https://fb.me/e/6SOlYLbe0
✅ Ժամը 13:00-ին Վրաստանում Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում կսկսվի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես։
https://fb.me/e/3LkRxoBP5
✅ Ժամը 14:00-ին Վրաստանում Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում կսկսվի պահանջատիրական ցույց։
https://fb.me/e/3LkRxoBP5 »