Ջավախքից Արցախին օգնությունները շարունակվում են

Արցախյան պատերազմն «ավարտվել է», սակայն աշխարհի տարբեր անկյուններից հայերը շարունակում են օգնություն ուղարկել պատերազմից տուժածների համար:

Սամցխե-Ջավախեթիի Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալի (Մեծ Առաքել) բնակիչներն արդեն երրորդ դրամահավաքն են արել՝ ընդհանուր Արցախի համար ուղարկելով մոտ 40 հազար ԱՄՆ դոլար:

Ինչպես «Ալիք մեդիային» պատմում են Արագյալցիները, դրամական օգնության հետ միասին, իրենք նաև հումանիտար օգնություն են ուղարկել, այդ թվում սնունդ: Արագյալում հավաքել են նաև անվադողեր, ուղարկել առաջնագիծ:

Նշանակալի է նաև, որ Արցախյան այս ճակատամարտին մասնակցել են նաև Արագյալցիները: Թշնամու դեմ կռվում հերոսաբար զոհվել են փոխգնդապետ Մխիթար Աղջոյանն ու լեյտենանտ Սարգիս Աղջոյանը: