Կառավարությունը սգում է Վրաստանի առաջին հեռուստահաղորդավարի մահը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ցավակցություն է հայտնել Վրաստանի հեռարձակման կորպորացիայի հայտնի հեռուստահաղորդավար Լիա Միքաձեի մահվան կապակցությամբ։

«Լիա Միքաձեն վրացական հեռուստատեսության անդրանիկ դեմքն էր, որն առաջին անգամ ողջունեց Վրաստանն ու հեռուստատեսության ծնունդը Մթածմինդայի հեռուստատեսային ստուդիայից։

Նրա բարձր պրոֆեսիոնալիզմի և ակադեմիական ոճի շնորհիվ մարդիկ սիրեցին իրեն և մոտ կես դար հետևեցին նրա աշխատանքին։

Ցավակցում եմ ընտանիքի անդամներին, ընկերներին, հարազատներին և գործընկերներին»,- ասված է վարչապետի ցավակցական հեռագրում։

Կարդացեք նաև՝

Մահացել է Վրաստանի առաջին հեռուստահաղորդավարը