Մեկնարկել է ազգային ուսումնական օլիմպիադայի գրանցումը

Մեկնարկել է 2019-2020 թվականների ազգային ուսումնական օլիմպիադայի գրանցումը: Դպրոցները կարող են գրանցել բոլոր այն աշակերտներին, ովքեր ցանկություն կհայտնեն մասնակցել ազգային ուսումնական օլիպիադայի յուրաքանչյուր առարկայից/առարկաներից՝ սահմանված տարիքային խմբի համապատասխան:

Օլիմպիադան անցկացվում է երեք փուլով՝ ազգային ուսումնական ծրագրով սահմանված բոլոր առարկաներից:

Օլիմպիադային գրանցվելու համար պետք է դիմել դպրոցի աշխատակազմին: Գրանցումը իրականացվում է https://online1.naec.ge/olimp/Login.aspx  կայքէջում: Գրանցվել հնարավոր է մինչև սեպտեմբերի 27-ը, ժամը՝ 18:00-ն: