Օմբուդսմենն այցելել է ձերբակալված ցուցարարներին

Վրաստանի նորընտիր հանրային պաշտպան Լևան Իոսելիանին և տեղակալ Գիորգի Բուրջանաձեն ՆԳՆ-ի Թբիլիսիի գլխավոր վարչությունում այցելել են երեկ Ռուսթավելի պողոտայից բերման ենթարկված ցուցարարներին։

Այս մասին տեղեկացնում է Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը։

Հիշեցենք, որ մարտի 7-ին իրավապահները մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու փաստերով ձերբակալել են 66 մասնակցի: