Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2025 թվականին Վրաստանում վարձու աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է 9.9%-ով (194.5 լարիով) և կազմել 2165.2 լարի։
Գերատեսչության տվյալներով՝ աշխատավարձերի աճ է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում։ Ամենաբարձր վարձատրությունը նախկինի պես ֆինանսական/ապահովագրական ոլորտում (4123.6 լարի) և տեղեկատվության ու հաղորդակցության ոլորտում է (4042.6 լարի)։
Տվյալները ցույց են տալիս, որ ըստ գենդերային բաշխվածության՝ տղամարդկանց միջին աշխատավարձը (2586.5 լարի) նորից զգալիորեն գերազանցում է կանանց աշխատավարձը (1743.4 լարի), իսկ տարածաշրջանային կտրվածքով ամենաբարձր վարձատրությունը գրանցվել է Թբիլիսի քաղաքում (2565 լարի)։
2025 թվականին ոչ պետական (մասնավոր) ոլորտում միջին աշխատավարձը նշանակալիորեն բարձր է եղել, քան պետական ոլորտում․
Ոչ պետական ոլորտ․ 2301.0 լարի (աճել է 8.7%-ով)
Պետական ոլորտ․ 1895.4 լարի (աճել է 12.8%-ով)
Տարբերությունը․ 2025 թվականին պետական ոլորտում միջին աշխատավարձը ոչ պետական ոլորտի համեմատ պակաս է եղել 405.6 լարիով (17.6%-ով)։