ՀՀ ընտրությունները շատ կարևոր են Վրաստանի համար. Գիորգի Թումասյան

Գիորգի Թումասյան․ «Հայաստանի այս ընտրությունները ճակատագրական նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար»

«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում «Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանն ասաց. «Հայաստանի այս ընտրությունները ճակատագրական նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար, այդ թվում՝ Վրաստանի»։

Նրա խոսքով՝ «Հայաստանն այս պահին տարածաշրջանի միակ ժողովրդավարն է և որոշ առումով նման է կղզու, որը միակն է տարածաշրջանում, որ ցանկանում է միանալ Եվրամիությանը»։

«Հաշվի առնելով Վրաստանի ներկայիս ռուսամետ քաղաքականությունը՝ Հայաստանում ռուսամետ ուժերի իշխանության չգալը շատ կարևոր է: Շատ մեծ կարևորություն ունի խաղաղության օրակարգը, որը բացում է Հարավային Կովկասում ենթակառուցվածքներն առևտրային աճի համար», — նշեց Թումասյանը։

Թումասյանի կարծիքով՝ Հայաստանի քաղաքական դաշտում առկա են նաև այլ մոտեցումներ։

«Ընդդիմադիր գլխավոր ուժերի խոսույթն ուղղված է հակամարտության վերադարձին և Ռուսաստանի հետ ինտեգրվելու օրակարգին», — նշեց նա։

Որպես օրինակ՝ Թումասյանը հիշատակեց, այսպես կոչված, աբխազական երկաթուղու վերականգնման հարցը։

«Դրա վառ օրինակն է աբխազական երկաթուղու վերականգնման թեման, որը մի քանի անգամ Ռոբերտ Քոչարյանը հնչեցրել է ներքաղաքական դաշտում», — ասաց «Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի ընտրությունների արդյունքները կարևոր նշանակություն կունենան ոչ միայն երկրի ներքին քաղաքական զարգացման, այլև տարածաշրջանային գործընթացների տեսանկյունից։