Վրաստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովի հետ։

Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանը և Վրաստանում պլանավորված Թուրքմենստանի նախագահի այցին առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև համագործակցության զարգացման կարևորությանը։

Կողմերը խոսել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարների և բարձր մակարդակի երկխոսության պահպանման անհրաժեշտության մասին։