Հուլիսի 13-ին Վրաստանում նշում են Սվետիցխովլոբան

Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս և Բիճվինթայի ու Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Շիո III-ը Տասներկու առաքյալների հիշատակության օրվա (Սվետիցխովլոբա) կապակցությամբ Սվետիցխովելիի պատրիարքական տաճարում մատուցում է տոնական պատարագ։

Ժամերգությունը սկսվել է ժամը 10:00-ին:

Բարձրաստիճան հոգևորականների ավտոմեքենաները, տաճարի բակի փոխարեն, կայանվել են պարսպի հարակից տարածքում։ Մցխեթա քաղաքը չի փակվել, մուտքն ազատ է։

Հուլիսի 13-ին Վրաց առաքելական ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցին և ուղղափառ ծխականները տոնում են «Սուրբ փառապանծ տասներկու առաքյալների ժողովը»՝ 12 առաքյալների հիշատակը՝ Սվետիցխովլոբան։

Սվետիցխովլոբայի տոնը նշվում է տարեկան երկու անգամ՝ հոկտեմբերի 14-ին և հուլիսի 13-ին։ Հոկտեմբերի 14-ին Եկեղեցին հիշատակում է Քրիստոսի Տոնական պատմուճանը (Խիտոնը)։