Մառնեուլիում երիտասարդ տղամարդու են դանակահարել մսի խանութում․ տեղեկությունը տարածում է տեղական 24News.ge լրատվամիջոցը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ տուժածին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
Առայժմ անհայտ է, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել միջադեպը։
Պարբերականի հաղորդմամբ՝ այժմ տարածքը սահմանազատված է դեղին ժապավենով։ Ընթանում է քննություն։