Վրացի մարտիկ Մերաբ Դվալիշվիլիի անվան MMA ակադեմիա կբացվի «Թբիլիսի Սենթրալ»-ում (Թբիլիսիի կենտրոնական երկաթուղային կայարան, որը միաժամանակ նաև մեծ առևտրի կենտրոն է)։
Այս տեղեկությունը BMGTV-ի «Ծերտիլի» հաղորդման ընթացքում հայտնել է «Թբիլիսի Սենթրալ» առևտրի կենտրոնի գործադիր տնօրեն Լևան Կղարալաշվիլին։
Գործարարի փոխանցմամբ՝ Մերաբ Դվալիշվիլիի անվան MMA ակադեմիան կբացվի մինչև ընթացիկ տարեվերջ։
«Մերաբ Դվալիշվիլիի հետ միասին աշխատում ենք այս նախագծի վրա։ Վրաստանում կստեղծվի այս ոլորտի ամենածանրակշիռ մարզաբազան։ Սա կլինի համատեղ նախագիծ, որի մանրամասները պարզ կդառնան սեպտեմբերի վերջին։ Վստահ եմ, որ այս նորությունը շատ հետաքրքիր և ուրախալի կլինի այս մարձաձևով հետաքրքրված երիտասարդների և նրանց երկրպագուների համար»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Թբիլիսիում MMA ակադեմիայի բացման մասին Մերաբ Դվալիշվիլին հայտարարել էր ընթացիկ տարվա գարնանը տված հարցազրույցներից մեկում։
«Սա բարեգործական մարզասրահ է լինելու։ Ուզում եմ իմ երկրին վերադարձնել այն բարերարությունը, ինչ կարող եմ»,- նշել է մարզիկը։