Մեղադրանք է առաջադրվել «գողական աշխարհին» անդամակցելու կասկածանքով

Վրաստանի դատախազությունը 32 անձի մեղադրանք է առաջադրել «գողական աշխարհին» անդամակցելու, «գողական աշխարհի» գործունեությանը աջակցելու և «գողական աշխարհին» դիմելու համար։

Դատախազության հաղորդմամբ՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության անցկացրած հետաքննությունը պարզել է, որ «անձնական շահ ստանալու նպատակով, ինչպես «գողական աշխարհի» մասնակցությամբ, այնպես էլ ինքնուրույն, նրանք զբաղվել են քաղաքացիների միջև վեճերի լուծմամբ և իրենց կայացրած որոշումների չկատարման կամ խախտման դեպքում սպառնացել են քաղաքացիներին ֆիզիկական պատժով և մահով»։

Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են 29 անձի, երկուսին մեղադրանք է առաջադրվել հեռակա կարգով: Մեղադրանք է առաջադրվել նաև 1 բանտարկյալի. նա կալանավայրից է աջակցել «գողական աշխարհին»: