Վրաստան-ԵՄ հարաբերություններն առաջվանը չեն լինի. Եվրախորհրդականների համատեղ հայտարարությունը

Եվրախորհրդարանի հատուկ հանձնակատար Կրիստիան Դանիելսոնի (նա հանդես է գալիս որպես միջնորդ Վրաստանի իշխանություն-ընդդիմություն բանակցություններում) հետ հանդիպումից հետո Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորները համատեղ հայտարարություն են արել:

Նշվում է, որ  կոմպրոմիսից հրաժարվելուց հետո Վրաստանի առաջնորդները չպետք է ակնկալեն Եվրամիության հետ նախկին հարաբերությունները:

Եվրամիությունը ծրագրում է դադարեցնել Վրաստանին ֆինանսական աջակցությունը:

«Խորապես հիասթափված ենք Վրաստանի քաղաքական առաջնորդներից, որոնք չկարողացան համաձայնության գալ` չնայած մեր բոլոր ջանքերին: Սրանում մեղավոր են ինչպես իշխող, այնպես էլ հիմնական ընդդիմադիր թիմերի առաջնորդներն, իսկ հիմնական պատասխանատվությունն իշխող թիմի վրա է»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք`  Դանիելսոնը Թբիլիսիում էր մարտի 28-31-ը` Վրաստանի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմանն աջակցելու առաքելությամբ, որն ավարտվեց անարդյունք` ընդդիմադիր ու իշխող ուժերի հետ մի քանի հանդիպումից հետո:

Կարդացեք նաև`

Եվրախորհրդարանը հնարավոր է դադարեցնի Վրաստանին ֆինանսական օգնության տրամադրումը