Վրաստանում ռուսական ռազմաբազաներ չպիտի լինեն. Զուրաբիշվիլի

«Մենք կտրականապես դեմ ենք Վրաստանում  Ռուսաստանի ռազմական բազաների առկայությանը»,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին` Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Նախագահը հույս է հայտնել, որ Վրաստանը եվրոպական գործընկերների հետ միասին ելք կգտնի չվերահսկվող տարածքների հարցում։

«Ինչպես արդեն բազմիցս նշվել է, 2005 թվականին մենք որոշում ենք կայացրել ռուսական բազաները հանելու վերաբերյալ: Դա երկար բանակցային գործընթաց էր: Այժմ մեր եվրոպացի գործընկերների հետ միասին պետք է որոշում կայացնենք օկուպացված տարածքների վերաբերյալ, ինչպես նաև հստակեցնենք այն հարցը, որ Վրաստանում ռուսական ռազմաբազաներ չլինեն: Սա է մեր նպատակը»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:

Վերջինս նաև հավելել է, որ չնայած Վրաստանի բազում մարտահրավերներին, միևնույն է, պատրաստ են անել այն անհրաժեշտ քայլերը, որոնք պետք են ԵՄ-հ հետ հարաբերությունների ամրապնդման և խորացման համար: