Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրերում 2026-2027 թվականների ձմեռային սեզոնը պաշտոնապես մեկնարկում է դեկտեմբերի 20-ին, հայտնում է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:
Գուդաուրիի, Բակուրիանիի, Գոդերձիի և Մեստիայի լեռնադահուկային հանգստավայրերը կբացվեն միաժամանակ:
Տեղեկության համաձայն` Գուդաուրիի գլխավոր հանգստավայրը նոր սեզոնը կդիմավորի զգալիորեն արդիականացված տեխնիկական հարմարություններով և ընդլայնված լեռնադահուկային ուղով: Այնտեղ շինարարական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: