Ցխինվալիում Եհովայի վկաների դեմ քրեական գործ է հարուցվել

Վրաստանի կողմից չկառավարվող Ցխինվալիի շրջանում Եհովայի վկաների հինգ անդամների դեմ քրեական գործ է հարուցվել։ Նրանք մեղադրվում են ծայրահեղական կազմակերպության գործունեություն իրականցնելու մեջ։

Ըստ փաստացի Պետական ​​անվտանգության կոմիտեի՝ գործը հարուցվել է հոկտեմբերի 7-ին՝ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 282.2 հոդվածի 1-ին մասի համաձայն։

Ռուսաստանում Եհովայի վկաների հետապնդումները սկսվել են կազմակերպության արգելքից հետո։ 2017 թվականի ապրիլի 20-ին Ռուսաստանի Գերագույն դատարանը «Եհովայի վկաների կառավարման կենտրոնը» ճանաչել է ծայրահեղական կազմակերպություն, որոշել է այն լուծարել և արգելել դրա գործունեությունը երկրում։ Դրան հաջորդել է կրոնական անդամների քրեական հետապնդումը։